Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, թե որո՞նք են պետության կողմից երաշխավորված անվճար օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբերը։ Ցանկին ծանոթացեք ստորև․
(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակների)
1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
7. Մինչև 7 տարեկան երեխաներ
8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան,
9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
10. 12 տարեկան երեխաներ` ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների մասով, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասով:
11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան
12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան
15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)
17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
21. Բռնադատվածներ
22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները
25. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):