Ազգային ժողովը երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում չընդունեց Ընտրական օրենսգրքում բարեփոխումների փաթեթը:
Կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, մինչդեռ բարեփոխումների փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր անցել՝ ստանալով ընդամենը 56 կողմ ձայն: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները այսօր արտահերթ նիստ գումարելու և օրենսդրական այս փաթեթը ԱԺ օրակարգում նորից ներառելու համար ստորագրահավաք էին իրականացրել: