Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը։ Օրակարգում 6 հարց է ընդգրկված, որոնց թվում են․
- Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին., թեկնածուն՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանն է։
- Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին, թեկնածուն՝ Հայկ Սարգսյանն է։
- Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին. թեկնածուն՝ Սերգեյ Հարությունյանն է։
- Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին. թեկնածուն՝ Տիգրան Վիրաբյանն է։
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: