Հավաքի մասնակիցների պարտականությունները

«Հավաքների ազատության մասին» ՀՀ oրենքը սահմանում է՝ հավաքի մասնակիցների պարտականությունները:
Հավաքի մասնակիցը պարտավոր է`
1. հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ.
2. կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.
3. ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.
4. հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
5. հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
6. չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել