Սամարայում Պրիվոլժյան շրջանի զինվորական դատարանը անարխիստ Իլյա Ռոմանովին դատապարտել է ազատազրկաման 5,5 տարով: Դատարանը մեղավոր է ճանաչել նրան «ֆեյսբուք» սոցիալական ցանցում կովկասյան իսլամիստների տարբերանշանով տեսանյութ տարածելու, ինչպես նաև ծայրահեղական հայտարարությունների համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ռոմանովին մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչության քարոզչության և արդարացման համար: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և հայտարարել է, որ դատավճիռը կբողոքարկվի:
«Ես հասկացա, որ արդարություն չկա», – ասել է նա դատավորին: