Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ղամբարյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում

Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 33-րդ հոդվածը.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սիրեկանի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել