Ազգային ժողովի պատգամավորները խորհրդարանի շենքից դուրս գալու հնարավորություն չունեն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ազգային ժողովի շենքը շրջափակված է: Մենք չենք կարողանում դուրս գալ»,-նշեց նա և հավելեց, որ այժմ ոչ մի այլ հարցի չի կարող պատասխանել:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույց է կազմակերպել ԱԺ շենքի մոտ՝ վիճահարույց նախագիծը չընդունելու պահանջով: