ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս`
- գնահատում է ապացույցները,
- որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ փաստերն են ապացուցվել, և որոնք չեն ապացուցվել,
- որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը,
- որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը,
- բաշխում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը,
- լուծում է հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու հարցը:
Դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու միջոցով ոչ ավելի, քան մեկ անգամ կարող է վերսկսել գործի դատաքննությունը:
Գործի դատաքննությունը վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են դատաքննության ժամանակը և վայրը: