ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.
- ընտանեկան գործերը.
- Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.
- առանձին աշխատանքային վեճերով գործերը.
- կորպորատիվ վեճերով գործերը.
- խմբային հայցի հիման վրա քննվող գործերը.
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը: