Ստորև ներկայացված են Հարկային օրենսգրքի կարևոր փոփոխությունները՝
1․Նոտարների համար պարտադիր է դարձել ՀԴՄ-ի կիրառումը (Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենք)
2․Մի շարք գործունեության տեսակների մասով դուրս է եկել ՀԴՄ չկիրառելու արտոնությունը:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`(Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենք, հոդված 4, կետ 2)
բ)կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
է)ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը)գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ)կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժե)փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.
(Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենք):
3․Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով:
Նախկինում տույժը 0.15% էր
(Հարկային օրենսգիրք 401-րդ հոդված)
4․Տույժը կիրառվում է վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար բայց ոչ ավել, քան 730 օրվա համար:
Նախկինում 365 օրվա համար էր գանձվում։
(Հարկային օրենսգիրք 401-րդ հոդվածի 2-րդ մաս)
5․Հաստատագրված վճար հասկացությունը 2018-ից դուրս է գալիս , Ներկայումս հաստատագրված վճարով հարկվող գործունեության 3 տեսակները 2018թ-ի հունվարի 1-ից հարկվելու են այլ հարկատեսակներով, մասնավորապես՝
- ավտոտրանսպորտային գործունեությունից ուղևորափոխադրումները հարկվելու են արտոնագրային հարկով, իսկ բեռնափոխադրումները՝ հարկման ընդհանուր համակարգով,
- վիճակախաղերի կազմակերպումից տոտալիզատորների կազմակերպման գործունեությունները հարկվելու են արտոնագրային հարկով, իսկ վիճակախաղերը՝ շրջանառության հարկով,
- ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեությունը հարկվելու է հարկման ընդհանուր համակարգով: