Հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճիռը կարող է վերանայվել

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:

Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև վճռի կատարման եղանակին, ժամկետներին և կարգին:

Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 286-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը, ստանալով հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել վճիռը կայացրած դատարան:

ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վճիռը վերանայում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Վճիռը վերանայելու արդյունքով դատարանը կայացնում է նոր վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել