Հայցվորն իրավունք ունի ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար

Քաղաքացիական հայցվորն իր ներկայացրած հայցը պաշտպանելու նպատակով իրավունք ունի`

1)ծանոթանալ առաջադրված մեղադրանքին.

2)տալ բացատրություններ` իր ներկայացրած հայցի առիթով.

3)ներկայացնել նյութեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար.

4)հայտնել բացարկներ.

5)հարուցել միջնորդություններ.

6)առարկել քրեական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ և պահանջել իր առարկությունները մտցնել քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ.

7)ծանոթանալ քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին, որոնց նա մասնակցել է, դիտողություններ ներկայացնել արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ, քննչական և այլ դատավարական գործողությանը մասնակցելու, դատարանի նիստին ներկա գտնվելու դեպքում պահանջել նշված գործողության կամ դատարանի նիստի արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն, ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը և ներկայացնել դրա մասին իր դիտողությունները.

8)նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ.

9)մասնակցել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նիստերին.

10)դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով.

11)իր խնդրանքով անվճար ստանալ մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի` այլ վերջնական որոշման պատճենը.

12)իր ներկայացրած հայցի մասով բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները.

13)հետ վերցնել իր կամ իր ներկայացուցչի ներկայացրած ցանկացած բողոքը.

14)իր ներկայացրած հայցի մասով առարկություններ ներկայացնել դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման դեմ բերված դատավարության այլ մասնակիցների բողոքների վերաբերյալ.

15)դատարանի նիստում կարծիք հայտնել դատավարության այլ մասնակիցների միջնորդությունների և առաջարկությունների առիթով.

16)բողոքել մյուս կողմի անօրինական գործողությունների դեմ.

17)առարկել նախագահողի գործողությունների դեմ.

18)ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:

 Քաղաքացիական հայցվորն  իրավունք ունի նաև`

1)քրեական գործով վարույթի ցանկացած պահին հրաժարվել հայցից.

2)ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցումը.

3)հետ ստանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես իրեղեն ապացույց կամ այլ հիմքերով իրենից վերցված գույքը, ինչպես նաև իրեն պատկանող պաշտոնական փաստաթղթերի բնօրինակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել