Լուիս Գուիդո Կառլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը:

Շարքի ութերորդ հոդվածը նվիրված է Հռոմի Լուիս Գուիդո Կառլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:

 

Այսօր Իտալիայի բարձրագույն կրթության համակարգը բաղկացած է համալսարանական և արտահամալսարանական սեկտորներից, ինչպես նաև մասնագիտական կրթության համար նախատեսված սեկտորներից:

 

Ամբողջ Իտալիայում առկա են 52 պետական համալսարաններ, 3 տեխնիկական համալսարաններ, 3 համալսարանական ինստիտուտներ և երկու համալսարաններ օտարերկրացիների համար:

 

Ամենահարկին համարվում են «առաջին համալսարանները», որոնք ծագում ունեն սխոլաստիկ դպրոցներից:

 

Նշենք, որ վերջիններս հարկի են համարվում ոչ միայն Իտալիայում այլ նաև համաշխարհային պատմության մեջ:

 

Իտալիայի հայտնի համալսարաններից են հանդիսանում Լուիս Գուիդո Կառլիի համալսարանը:

 

Այն հիմնադրվել է մի խումբ գործարաների միջոցներով և համալսարանի ստեղծումը նպատակ է հետապնդել ներդրում ունենալ նոր դասի կառավարիչների պատրաստման գործում: Լուիս Գուիդո Կառլիի համալսարանի մշակած նոր կրթական ռազմավարությունը խթան հանդիսացավ առաջատար միջազգային համալսարանների շարքերում հայտնվելու համար: Արդյունքում համալսարանը առաջատար դարձավ միջազգային կրթության ծրագրերի բնագավառում:

 

1977 թվականին համալսարանը անվանվեց Գուիդո Կառլիի հասարակագիտության միջազգային համալսարան: Մեկ տարի անց համալսարանի ղեկավար դարձավ Իտալիայի արդյունաբերական ասոցիացիայի նախագահ Գուիդո Կառլին: Վերջինս ղեկավարեց համալսարանը մինչև իր մահը 1993 թվականին, իսկ 1994 թվականին համալսարանը կոչվեց իր անունով՝ Լուիս Գուիդո Կառլի:

 

1982 թվականին տնտեսագիտության և քաղաքագիտության բաժիններին ավելացավ նաև իրավունքի բաժինը:

 

Այժմ համալսարանում գործում են հետևյալ բաժինները՝

• Տնտեսագիտություն և ֆինանսներ
• Բիզնես և մենեջմենթ
• Իրավունք
• Քաղաքագիտություն

 

Այլ տեղեկություններ ստանալ այստեղ։ (https://www.luiss.edu/departments)

 

Համալսարանի թե արտաքին, թե ներքին տեսքը ուգեշնչող են համալասարանի ուսանողների համար, իսկ համալսարանի այգում աճող յուրօրինակ և ինքնատիպ ծառերի ու ծաղիկների տեսակները առավել հաճելի միջավայր են ստեղծում:

 

Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝

Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ

 

Գենտի իրավաբանական ֆակուլտետ

 

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

 

Զարուհի Հարությունյան

Նվարդ Լոռյան

Լուսանկարները՝ Նվարդ Լոռյանի

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել