Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի տասներորդ հոդվածը նվիրված է Շվեդիայի Լունդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետին:
Լունդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը համարվում է համալսարանի առաջնային չորս ֆակուլտետներից մեկը՝ հիմնադրված լինելով համալսարանի հիմնադրման տարում (1666թ.): Ֆակուլտետում ուսանող շուրջ 2000 ուսանողներից 200-ը աշխարհի տարբեր ծայրերից եկող երիտասարդներ են, ինչն ապահովում է իրական միջազգային մթնոլորտ:
Համալսարանը մասնաշենքեր ունի Լունդում, Մալմոյում և Հելսինգբորգում: Համալսարանի կարգախոսն է ad utrumque` “պատրաստ երկուսի համար”, որը վերաբերում է 17-րդ դարից եկող համալսարանի դրոշմի վրա առկա գրքին և թրին: Այսօր այս արտահայտությունը կարող է կիրառվել համալսարանի հիմքում ընկած երկակի արժեքների կապակցությամբ, ինչպես համալսարանի ոգին և խորությունը, կամ ավանդույթներն ու նորարարությունը:
Լունդի համալսարանում սովորելու հիմնական շարժառիթները.
- Աշխարհի լավագույն 100 համալսարանների թվում 60-րդն է իր վարկանիշով,
- Շվեդիայի ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանն է,
- Շվեդիան համարվում է բարձրագույն կրթության ապահովման ցուցանիշով երկրորդ լավագույն երկիրը՝ ըստ Universitas 21-ի դասակարգման:
- New York Times-ի համաձայն՝ շրջանավարտների աշխատունակությամբ առաջին 100 համալսարանների թվին է դասվում,
- Համարվում է Հյուսիսային Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը: Լունդի համալսարանը հիմնադրվել է 1666թ.՝ որպես Դանիայից գրավված Շկանեի վարչաշրջանը շվեդական դարձնելուն և շվեդական վերահսկողությունը վերահաստատելուն ուղղված քայլ: Ի սկզբանե գործում էին միայն չորս ֆակուլտետներ՝ աստվածաբանություն, իրավագիտություն, բժշկագիտություն և փիլիսոփայություն:
- Լունդի համալսարանն ունի շուրջ 350 տարվա պատմություն: Սկզբնական շրջանում ունենալով ընդամենը մի քանի հարյուր ուսանողներ և դասախոսներ, այն վեր է ածվել 47000 ուսանողների ներգրավող մի հաստատության, որ միջազգային կրթական և հետազոտական ոլորտում վայելում է գերազանցության համբավ:
- Ուսանողները գալիս են աշխարհի 130 երկրներից՝ այդպիսով ստեղծելով կատարյալ միջազգային մթնոլորտ,
- Լունդի համալսարանի գործընկերների թվում են աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկում ընդգրկված կրթական հաստատությունները աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Կալիֆորնիայի, Մելբուռնի, Բրիտանական Կոլումբիայի, Պեկինի, Սինգապուրի, Հոնկոնգի, Էդինբուրգի, Նյու Յորքի համալսարանները և շատ ուրիշներ:
Համալսարանը կազմված է ութ ֆակուլտետներից, ինչպես նաև տարբեր հաստատություններից և հետազոտական կենտրոններից:
Անգլերեն ուսուցմամբ առաջարկվում են շուրջ 100 մագիստրոսական ծրագրեր՝ հիմնականում հետևյալ ոլորտներում.
- Տնտեսագիտություն և կառավարում,
- Ինժեներություն և տեխնոլոգիա,
- Հումանիտար գիտություններ, լեզվագիտություն, կինորավեստ և աստվածաբանություն,
- Միջազգային ուսումնասիրություններ, զարգացում և սոցիալական ուսումնասիրություններ,
- Իրավագիտություն,
- Հոգեբանություն, սոցիոլոգիա և մեդիա,
- Հանրային կապեր և սպասարկման կառավարում,
- Բնական գիտություններ:
Իրավագիտության ֆակուլտետն առաջարկում է նաև մագիստրոսական փոխանակման ծրագրեր. օրինակ՝ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մագիստրոսական ծրագիր, Մարդու իրավունքների և Մարդասիրական իրավունքի Ռաուլ Ուոլենբերգի ինստիտուտի հետ համագործակցությամբ, և Եվրոպական բիզնես իրավունքի ծրագիր:
Լունդի համալսարանը տրամադրում է բազմաթիվ կրթաթոշակային հնարավորություններ, այդ թվում և Էրասմուսի Առաջին ու Երկրորդ գործողությունների շրջանակներում:
Լունդի համասարանը առաջարկում է նաև հեռակա ուսուցման հնարավորություններ: Մասնավորապես, իրավագիտության ոլորտում գործում է Իրավունքի սոցիոլոգիայի և Եվրոպական իրավունքի մեկամյա կամ երկամյա մագիստրոսական ծրագիրը:
Լրացուցիչ տեղեկությունները կարող եք ստանալ ասյտեղ:
Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝
Թաֆթսի համալսարանի իրավաբանական դպրոց
Լուիս Գուիդո Կառլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ
Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ
Լուսանկարները՝ Գալինա Պալիյչուկի: