Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի չորրորդ հոդվածը նվիրված է Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:
Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը հիմնադրվել է 1924 թվականին, որն ամենամեծ իրավաբնական ֆակուլտետն է Հնդկաստանում: Այստեղ ուսանողները ոչ միայն Հնդկաստանի նահանգներից են, այլև 20 ասիական երկրներից, Եվրոպայից, Ամերիկայից և Հարավային Աֆրիկայից: Համալսարանի շրջանավարտները զբաղեցնում են Գերագույն դատարանի դատավորների, նախարարների, երկրի կառավարության անդամների և քաղաքացիական ծառայողների պաշտոններ:
Սկզբնական շրջանում իրավաբանության բակալավրը երկու տարվա տևողությամբ և «կես դրույքով» ծրագիր էր, իսկ 1947 թվականից բացվեց նաև իրավաբանության մագիստրոսի մեկ տարվա տևողությամբ ծրագիրը: Միայն 1947 թվականին մագիստրոսական ծրագիրը դարձավ «ամբողջական դրույքով» ծրագիր:
Իրավաբանի մասնագիտության պահանջարկը հատկապես ավելի աճեց 1947 թվականին` Հնդկաստանի անկախությունից և երկրի մասնատումից հետո: Իրավաբանները այդ ժամանակ մեծ դեր ունեին ազատության համար պայքարում: Նրանք պետք է ստեղծեին և օգտագործեին օրենքները որպես գործիք սոցիալական բարեփոխման համար: 1966 թվականից բակալավրի ծրագիրը դարձավ երեք տարվա տևողությամբ, և պարտադիր դարձավ ամեն կիսամյակի վերջում քննությունների հանձնումը:
Այժմ Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գրավում է նաև շատ զարգացած երկրների ուսանողների, ինչպիսիք են ԱՄՆ, Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Կորեան, Մոնղոլիան, Իրանը և այլն: Նրանք ընդգրկվում են բակալավրի, մագիստրոսի և դոկտորական աստիճաններ տրամադրող ծրագրերում:
Իրավաբանական ֆակուլտետը այժմ առաջարկում է հետևյալ ծրագրերը` Իրավաբանության բակալավր, Իրավաբանության մագիստրոս, Համեմատական իրավունքի մագիստրոս, Փիլիսոփայության դոկտոր և Քաղաքացիական իրավունքների դոկտոր:
Այլ տեղեկություններ ստանալ այստեղ
Իրավաբանական կենտրոնները
Իրավաբանական ֆակուլտետն ունի երեք իրավաբանական կենտրոններ, որոնք ունեն իրենց առանձին դասավանդման ֆակուլտետը և վարչական աշխատակազմը: Երեք իրավաբանական կենտրոնները իրականացնում են բակալավրի ծրագիրը: Գոյություն ունի նաև չորրորդ միավորումը, որը գլխավորում է իրավաբանական ֆակուլտետի դեկանը և ղեկավարում է Իրավաբանության մագիստրոսի ծրագիրը, Փիլիսոփայության և քաղաքացիական իրավունքի դոկտորի, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար նախատեսված Համեմատական իրավունքի մագիստրոսի ծրագիրը:
Ֆակուլտետի իրավաբանական ծառայությունների ծրագիր
Ֆակուլտետը իրականացնում է «Իրավաբանական ծառայությունների» ծրագիրը սկսած 70ականների սկզբից: Ծրագիրը իրականացվում է կամավորական հիմունքներով համալսարանի ուսանողների, դասախոսների և իրավաբանների կողմից, որոնք ոգեշնչված են իրավաբանական օգնության գաղափարներով: Իրավաբանական ծառայությունների հիմնական գաղափարը կայանում է հետևյալում` ա) տրամադրել իրավաբանական ուսումնական կլինիկայի կրթություն բ)սոցիալական ծառայությունների մատուցում և գ) սոցիալապես համապատասխան իրավաբանական կրթության տրամադրում:
Սկսած 1972 թվականից համալսարանը հրատարակում է «Delhi Law Review» (Դելլիի իրավաբանական մամուլ) և «National Capital Law Journal» (Ազգային գլխավոր իրավաբանական լրագիրը) սկսած 1996 թվականից:
Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝
Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ
Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ
Անուշ Գասպարյան
Նվարդ Լոռյան
Զարուհի Հարությունյան
Լուսանկարները՝ Անուշ Գասպարյանի
Աղբյուրը՝ Իրավաբան.net