Հյուպատոսական հաշվառմանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի՝ անկախ տարիքից

Հյուպատոսական հաշվառումը՝ հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների տվյալների կամավոր և անվճար տրամադրումն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Այն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ իրավունքների, շահերի և պարտականությունների իրականացմանը նպաստող ավտոմատացված համակարգ է, որի գործադրմամբ հնարավոր է լինելու ապահովել վերջիններիս հետ պետական մարմինների անհրաժեշտ կապը:

Հյուպատոսական հաշվառմանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի՝ անկախ տարիքից: Մինչև 16 տարեկան քաղաքացին հյուպատոսական հաշվառման կարող է վերցվել ծնողների /որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների/ դիմումի հիման վրա՝ վերջինիս հյուպատոսական հաշվառման հասցեով: Անգործունակ ճանաչված քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կարող են կանգնել խնամակալի դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացման ենթակա տվյալների ծավալը տարբեր է՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնելու ժամկետով պայմանավորված /մինչև 183 օր կամ ավել/:

Հյուպատոսական հաշվառման համակարգը ներդրվել է դեռևս 2014 թվականի օգոստոսի 2-ից ուժի մեջ մտած օրենսդրական փաթեթով, որի գործարկումը, սակայն, պահանջում էր լրացուցիչ ենթաօրենսդրական ակտի ընդունում: Անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտի ընդունումը  տեղի  է  ունեցել 2016  թվականի  սեպտեմբերի  29-ին՝  ՀՀ կառավարության
N 1000-Ն որոշման տեսքով, որով էլ մարմասն կարգավորման են ենթարկվել հյուպատոսական հաշվառման հավաքագրման հետ կապված հասարակական հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել