Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանի շենքից դուրս եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Արամ Օրբելյանը:
Նշենք, որ այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանի խաափանման միջոց կալանքի դեմ վերաքննիչ բողոքը:
Հայկ Ալումյանը հայտնեց, որ ներկայացվել է երկու վերաքննիչ բողոք, որոնցից մեկը բաղկացած է 21, մյուսը 27 էջից: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստարկները շատ են և դրանք հակիրճ ներկայացնել չի կարող:
Նա նշեց, որ դատարանում խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը և նրա բերած փաստարկները հետագայում կհրապարակվեն:
Այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի դատարանի մոտեցումը, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ հավասարակշռված:
Նշենք, որ բողոքները քննվում են դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստը ընդմիջվել է և կշարունակվի վաղը:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1342096349226780/
https://www.facebook.com/Iravabannet/videos/1342101625892919/