Դատական նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում դատավարության մասնակից դատախազի, որպես ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի, տվյալ պահին ցուցմունք տվող վկայի, փորձագետի, բացատրություն տվող մասնագետի, ինչպես նաև թարգմանչի նկատմամբ:
Դատական նիստերի դահլիճից հեռացված` գործին մասնակցող անձի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:
Դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատական նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով` դատական կարգադրիչների միջոցով: