Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, Ազգային ժողովի պատգամավորները միանում են անձնական երաշխավորագրեր ներկայացնելու գործընթացին՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույնպես միացել է ստարագրահավաքին:
2-րդ նախագահի պաշտպանը հայտնել էր, որ ստորագրահավաքին այժմ միացել է 41 պարգամավոր:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: