ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է:
Իրավաբան.net-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ պետք է քննվի նրա կալանավորման միջնորդությունը:
Լրագրողների հարցին նա ոչինչ չպատասխանեց, միայն ասաց, որ համաձայն չէ իրենց առաջադարված մեղադրանքի հետ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 27-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հավելենք նաև, որ նույն դատարանում վաղ առավոտից քննվում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: