Կներվի շուրջ 13.7 միլիարդ դրամի չափով գումար. Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրինագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ օրինագծով նախատեսել են իրավախախտում կատարած անձանց շրջանակները, որոնց վրա կտարածվի համաներումը:

«Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված գումարի կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից՝ բացառությամբ, երբ այդ պարտավորությունը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել և հարուցվել է քրեական գործ»,-ասաց նախարարը։

Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ կներվի շուրջ 13.7 միլիարդ դրամի չափով գումար։ Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք։

«Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանով սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը, դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրողների իրականացման երթուղին սպասարկման ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը, հարբած կամ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը, ոստիկանի «կա՛նգ առ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցնելու երթևեկելը»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել