Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալման մասին որոշում է կայացվել

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալման մասին որոշում է կայացվել:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ 

Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, արդեն մեղադրանք է առաջադրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել