Հայցային վաղեմության ժամկետից հետո պահանջը կարո՞ղ է քննության առնվել

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

Այսինքն, եթե պատասխանողը չվիճարկի, որ տվյալ պահանջի հայցային վաղեմության ժամկետը լրացել է, ապա դատարանը օրենքով սահմանված կարգով գործը վարույթ կընդունի: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել