Ի՞նչ պարտականություններ ունեն այլընտրանքային ծառայողները

Ծառայության ընթացքում այլընտրանքային ծառայողները պարտավոր են պահպանել ծառայության ներքին կարգապահության կանոնները, կատարել իրենց պարտականությունները և համապատասխան ղեկավարի (հրամանատարի) հրամաններն ու հանձնարարականները, ինքնակամ չլքել ծառայության վայրը:

Այլընտրանքային զինվորական ծառայողների աշխատաժամանակը կարգավորվում է ներքին ծառայության կանոններով:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ: Այլընտրանքային աշխատանքային ծառայողի աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է շաբաթական 48 ժամ, բացառությամբ արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերի, որոնք կարող են իրականացվել ծառայության վայրում տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև այնպիսի ծառայողական առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողների մասով «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով չկարգավորված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Իրազեկման աղբյուրը` <<Այլընտրանքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել