Ո՞վ է ժառանգում քաղաքացու կյանքի օրոք չվճարված աշխատավարձը, թոշակը

Վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

 Թվարկված գումարներ վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե սահմանված ժամկետում վճարելու պահանջ չի ներկայացվում, ապա այդ գումարները ներառվում են   ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են ընդհանուր հիմունքներով:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1249-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել