Որո՞նք են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է 2 000.0000 չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:

Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:

Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Իրազեկման աղբյուրը՝  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 297-ի 1-ին, 2-րդ և 5-րդ կետեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել