Ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին հանձնելու համար արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000-300.000 ՀՀ դրամի չափով:
Վերը նշված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000-500.000 ՀՀ դրամի չափով:
Ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին հանձնելու համար արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը պետական ծառայողի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000-500.000 ՀՀ դրամի չափով:
Իրազեկման աղբյուրը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք 186-րդ հոդված: