ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի կամ գործատուի համար նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.
- պատճառված է վնաս.
- վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.
- առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.
- առկա է խախտողի մեղքը.
- խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.
- վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: