«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում (մինչև օրենքով նախատեսված՝ կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, (https://www.azdarar.am/) կայքում հրապարակել նշված հոդվածով նախատեսված հաշվետվությունը:
Հաշվետվության օրինակելի ձևը հրապարակման և ներակայացման կարգը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի N 59-Ն հրամանով:
Հաշվետվությունը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում ՎԻՎՕ 169.12 սահմանված կարգով՝
նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ):
Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000 ՀՀ դրամ):