Ըստ էության, տեղի էր ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանից հետ վերցվեց նրան սեփականության իրավունքով անհատույց տրամադրված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի  հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները: Այս առանձնատունը որպես պաշտոնաթող նախագահի բնակարան էր հատկացվել նրան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրակարգային հարցի ներկայացումից հետո ասաց. «Ըստ էության, տեղի էր ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հետագա այլ իրադարձությունների արդյունքում անհրաժեշտություն է որոշման այդ հատվածը չեղյալ համարել, առաջարկել այլ լուծում»:

Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում առաջարկել այդ լուծումը՝ պաշտոնաթող նախագահին սոցիալական երաշխիքների ապահովման վերաբերյալ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել