Նոր փոփոխություններ՝ «Նոտարիատի մասին» օրենքում

«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: Այս մասին Ազգային ժողով նախագիծ է ներկայացրել կառավարությունը: Հարցը կքննարկվի մայիսի 2-ին:

Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաև պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքերում արդարադատության նախարարը, նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ, նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա։

Նոտարի որակավորման վկայականի ձևը սահմանում է արդարադատության նախարարը:

Նոր նախագծով՝ ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկությունները նույնպես կսահմանի արդարադատության նախարարը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել