Ի՞նչ է սպասվում, եթե մեքենան վարում է հարբած կամ 16 տարին չլրացած անձը

ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելու համար, եթե դրա հետևանքով առաջացել են քրեական օրենսգրքի 241-րդ կամ 242-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (200-400 հազար դրամ) տուգանքի կամ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կալանքի կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով:

Օրենսգրքի 243.1 հոդվածի համաձայն՝

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածով սահմանված ոչ սթափ վիճակը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել