Աղբը սահմանված տեղում չթափելու համար կտուգանվեք

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանվում է աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը:

Այսպիսով, աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (100-200 հազար դրամ):

Եթե նշված խախտումը կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում, ապա տուգանքը կազմում է 200-300 հազար դրամ:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով (20-30 հազար դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով (40-100 հազար դրամ):

Այս խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակվում է 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվում է 100-200 հազար դրամի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը)՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով (20-30 հազար դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով (40-100 հազար դրամ):

Այս խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակվում է 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակվում է 100-200 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել