Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)`
առաջացնում են տուգանքի նշանակում` 30.000 ՀՀ դրամի չափով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 ՀՀ դրամի չափով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված 50.000 ՀՀ դրամի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա: