«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե`
- տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.
- տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից.
- տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը):
Տեղական տուրք և (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ և բավարար հիմքերի բացակայության դեպքում:
Իրազեկման աղբյուրը՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ Օրենք 17-րդ հոդված