«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
- Հանրային քննարկումը կազմակերպում է ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը:
- Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է:
- Հանրային քննարկումներն անցկացվում են սույն հոդվածով սահմանված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:
- Հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են:
- Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Կառավարություն ներկայացված նախագիծը Կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:
- Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
Իրազեկման աղբյուրը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ Օրենք 4-րդ հոդված: