Սննդամթերքի հետագծելիություն` դա շրջանառության մեջ գտնվող սննդամթերքն արտադրողին և դրա հետագա սեփականատերերին, բացի վերջնական սպառողից, ինչպես նաև սննդամթերքի և (կամ) պարենային (սննդային) հումքի ծագման (արտադրության, պատրաստման) վայրը փաստաթղթերի (թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով) միջոցով պարզելու հնարավորությունն է:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունն ապահովվում է սննդի շղթայի բոլոր փուլերում:
Սննդի շղթայի օպերատորները պետք է մշակեն և ներդնեն համակարգեր և ընթացակարգեր, որոնք թույլ կտան նույնականացնել իրենց արտադրանք մատակարարող և իրենց կողմից արտադրանք ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:
Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, հետագծելիության ընթացակարգերով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց և (կամ) արտադրանքի շարժի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սննդի շղթայի օպերատորները տրամադրում են լիազոր մարմնին վերջինիս պահանջի դեպքում:
Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենք (2-րդ հոդված 1-ին մաս 32 կետ և 19-րդ հոդված):