Ռազմական Կա-29 ուղղաթիռը ընկել է Բալթիկ ծովը՝ փորձնական թռիչքի ժամանակ, 2 օդաչուները զոհվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«2018 թվականի ապրիլի 12-ին, ժամը 23:30-ին գիշերային փորձնական թռիչքի ժամանակ կործանվել է Կա-29 ուղղաթիռը: 2 օդաչուները զոհվել են»,-նշում է աղբյուրը:
Բալթիկ ծովում, ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշպատանքներ են տարվում: