«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝
1.Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի (50.000-70.000 ՀՀ դրամ) չափով:
2.Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի (15.000-25.000 ՀՀ դրամ) չափով:
Առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի (90.000-110.000 ՀՀ դրամ) չափով:
Երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի (40.000-50.000 ՀՀ դրամ) չափով: