Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Պակ Կըն Խեին դատապարտել 30 տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Պակ Կըն Խեին դատապարտել 30 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և կոռումպացված լինելու համար: Այս մասին տեղեկանում ենք  Yonhap-ից: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պակը դեռ չի ներկայացել  դատարան:

Մեղադրանքի կողմը պահանջել է նաև 66-ամյա Պակին  տուգանել 118,5 միլիարդ վոնով (89,6 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ Պակը 2017 թվականի մարտին Սահմանադրական դատարանի որոշմամբ վաղաժամկետ հեռացվել է իշխանությունից, իսկ հետո ձերբակալվել: Նրան մեղադրանք է առաջադրվել 18 դրվագով: Նա մեղադրվում է պետական գաղտնիքը այլ անձի հայտնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շորթման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել