Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու, խախտման վերաբերյալ որոշումը կայացնելու նպատակով, եթե սպառված են այլ միջոցները խախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար, թույլատրվում է մաքսային կանոնների խախտում կատարած անձի վարչական ձերբակալում` մինչև երեք ժամ տևողությամբ:
Եթե կան բավարար տվյալներ անձի կողմից մաքսային սահմանով իր մարմնում թաքցրած ապրանք տեղափոխելու մասին, եթե անձը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց դիմադրություն է ցույց տալիս անձնական զննության ժամանակ, փորձում է փախչել դեպքի վայրից, ապա նա կարող է ձերբակալվել 3 օր ժամկետով` ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնելով դատախազին:
Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է խախտում կատարած անձին մաքսային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շենք բերելու պահից, որտեղ հնարավոր է կատարել համապատասխան գործողությունները, հարբած վիճակում գտնվող անձի համար` նրա սթափվելու պահից:
Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է դա կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ձերբակալվածի տվյալները, ձերբակալման հիմքերը, ժամը, օրը, ամիսը, տարին:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ մաքսային օրենգիրք, հոդված 211: