Որտե՞ղ են տեղակայվում արհեստական անհարթություններ

ՀՀ կառավարության 10.01.2008թ. թիվ 113-Ն որոշմամբ հաստատվել են արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները: Արհեստական անհարթությունները տեղակայվում են ճանապարհների որոշակի տեղամասերում` վթարայնության պատճառների վերլուծության հիման վրա` հաշվի առնելով երթևեկության կազմը, ինտենսիվությունը և ճանապարհային պայմանները:

Արհեստական անհարթությունները տեղակայվում են`

1)մանկական և պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատություններից, մանկական հրապարակներից, զանգվածային հանգստի տեղերից, մարզադաշտերից, կայարաններից, խոշոր առևտրի և հետիոտների առավել կուտակման այլ օբյեկտներից առաջ, տրանսպորտային-հետիոտնային և հետիոտնային-տրանսպորտային տեղական նշանակության մայրուղային փողոցներում.

2)ճանապարհների այն վտանգավոր տեղամասերից առաջ, որտեղ երթևեկության արագությունը սահմանափակված է մինչև 40 կմ/ժ.

3) դեպի «Բնակելի գոտի» նշանով նշված տարածքի մուտքից առաջ.

4) անբավարար տեսանելիությամբ կարգավորվող խաչմերուկներից առաջ, դեպի ուր տրանսպորտային միջոցները մոտենում են հատող ճանապարհներից,

5) ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրեր հանդիսացող ճանապարհների տեղամասերից 10-15 մ առաջ.

6) մանկական և պատանեկան ուսումնադաստիարակչական հաստատությունների մոտ` չկարգավորվող հետիոտնային անցումներից, մանկական հրապարակներից, զանգվածային հանգստի տեղերից, մետրոյի կայարաններից 10-15 մ առաջ.

7) «Երեխաներ» ճանապարհային նշանի ազդման գոտում` իրար հաջորդող 50 մ հեռավորության վրա:

Արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնների պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ճանապարհներին` ճանապարհային երթևեկության կազմակերպման մասով նախագծերի մշակման, ճանապարհների նորոգման, վերականգնողական աշխատանքների ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել