«Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրնքում նոր փոփոխություններ են կատարվել:

Այսուհետ, մասնավորեցում իրականացնող պետական կառավարման մարմինը պետական գույքի կառավարման կոմիտեն է:

Կոմիտեն`

ա) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ներկայացնում է համապատասխան նախարարին.

բ) իրականացնում է Կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.

գ) կնքում է Կառավարության անունից մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ.

դ) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր և դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.

ե) Կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, ներգրավում է փորձագետներ.

զ) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից և այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.

է) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.

ը) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման և դատական մարմիններից.

թ) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.

ժ) պետական գույքի մասնավորեցման ժամանակ իրականացնում է պետության սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի` սահմանված կարգով մասնավորեցումը.

ժա) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով ներգրավում է փորձագետներ, ինչպես նաև մասնավորեցման աշխատանքներում ներգրավում է գիտահետազոտական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև առանձին մասնագետների, այդ թվում` փորձաքննության նպատակով.

ժբ) համակարգում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման և վերագնահատման) աշխատանքները.

ժգ) իր կնքած պայմանագրով իրականացնում է վերահսկողություն մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ.

ժդ) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը.

ժե) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և ամփոփում դրանց վերաբերյալ առաջարկությունները:

Օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել