Ո՞ր արարքներն են համարվում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններ

ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այդ հանցագործություններն են.

  1. Հրամանը չկատարելը,
  2. Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը,
  3. Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը,
  4. Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը,
  5. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում,
  6. Զինծառայողին վիրավորանք հասցնելը,
  7. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը,
  8. Դասալքությունը
  9. Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը,
  10. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը,
  11. Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը,
  12. Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը,
  13. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը,
  14. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը,
  15. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը,
  16. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը,
  17. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը,
  18. Ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
  19. Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը,
  20. Ռազմական գույքը յուրացնելը կամ վատնելը,
  21. Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը,
  22. Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը,
  23. Զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը,
  24. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը,
  25. Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ,
  26. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը,
  27. Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը,
  28. Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը,
  29. Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը,
  30. Կամովին գերի հանձնվելը,
  31. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից,
  32. Դիակապտությունը:

Իրավական հիմքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-383 հոդվածներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել