Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում նոր փոփոխություններ և լրացում է կատարվել:

Այսպիսով, հանձնաժողովը կհետևի պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը և իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը:

Հանձնաժողովը քննում և լուծում է նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) վարքագծի կանոնների պահպանմանը:

Հենց հանձնաժողովն էլ ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը, մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը, ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաև իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:

Հանձնաժողովն իրավասու է պահանջել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու բարեվարքության համակարգին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, որոնք ենթակա են տրամադրման հանձնաժողովի սահմանած ժամկետում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով:

Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին:

Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը կհաստատվի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան նշանակումները կատարվում են հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Օրնենք ուժի մեջ կմտնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել