«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով է բերվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Օրենքը կսահմանի, որ  Երևանում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն եւ 24.00-ից մինչև 7.00-ն):

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի  թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, սաունա կամ շոգեբաղնիք) գործունեություն իրականացնելը` կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 50-100 հազար դրամի չափով:

Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի նշանակում է նախատեսվել պաշտոնատար անձի նկատմամբ`  20-300 հազար դրամի չափով:

Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների (ռեստորաններ, սրճարաններ, բարեր եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ), ինչպես նաեւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա)  բնագավառում ծառայություններ մատուցող կամ  գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առեւտրի եւ ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն և 24.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում՝ 200-300 հազար դրամի չափով:

Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կառաջացնի տուգանքի նշանակում՝ 1 միլիոն դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել