Պետք է կիրառվի միևնույն սակագինը. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016 թվականի մայիսի 18-ին որոշում է ընդունել, որով հավասար պայմաններ է ստեղծում քաղաքային հեռախոսներից բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի սակագների առումով:

Հանձանժողովը որոշման ընդունման համար հիմք է ընդունել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին»  օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, որով ամրագրված է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում սակագների արդարացիության և ողջամտության սկզբունքը և այն, որ որպես սակագների արդարացիության և ողջամտության սկզբունքի հիմնավորում կարող է հանդիսանալ արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը:

Այսպիսով,  քաղաքային հեռախոսներից բջջային կապի ցանցեր կատարվող զանգերի համար պետք է կիրառվի միևնույն սակագինը` ըստ յուրաքանչյուր սակագնային փաթեթի:

Ընդունված փաստաթուղթը գործում է առ այսօր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել