Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հետևաբար, եթե անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի հանդիսանում, վերջինս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականություն չունի և զորակոչի ենթակա չէ:
Սակայն, եթե այլ երկրի քաղաքացիություն ընդունելու հետ մեկտեղ անձը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի (երկքաղաքացի), այդ պարագայում վերջինս պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից: