Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հուղարկավորությունների և վերահուղարկավորությունների կազմակերպման և իրականացման բնագավառում խախտումներ իրականացնելու համար

Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնողների կողմից գերեզմանատների շահագործման և պահպանման գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով(100.000 ՀՀ դրամ):

Հուղարկավորությունների կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով(20.000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով(50.000 ՀՀ դրամ):

Տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց լիազորած անձանց կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքային գերեզմանատներում գերեզմանատեղի, ինչպես նաև ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար անվճար կամ վճարովի հիմունքներով տրամադրվող հողատարածքների սահմանված չափերից ավելին տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով(500.000 ՀՀ դրամ):

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով(1.000.000 ՀՀ դրամ):

Գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով(200.000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկի չափով(1.000.000 ՀՀ դրամ):

Վերահուղարկավորության իրականացումը օրենքով սահմանված պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով(100.000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով(200.000 ՀՀ դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել