Կրթության և գիտության նախարարությունը նոր որոշման նախագիծ է ներկաացրել e-draft.am-ում (իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք):
Նախարարությունն առաջարկում է կառավարությանը Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 միջնակարգ դպրոցը անվանափոխել:
Կառավարության կողմից նախագիծը հավանություն ստանալուց հետո այն կկոչվի Վանաձորի Մովսես Խորենացու անվան վարժարան:
Դպրոցին թույլ կտրվի նաև իրականացնելու միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝ (5-9-րդ դասարաններ), 3-րդ աստիճան՝ (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր: